Անգելա Մերկելը դեմ է Թուրքիային ընդհանրապես զենք չվաճառելու որոշմանը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդես է եկել Թուրքիային զենքի վաճառքն ամբողջությամբ կասեցնելու որոշման դեմ: Այդ մասին Մերկելն ասել է NDR Info-ին երեքշաբթի տված հարցազրույցում:

Նախօրեին Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել էր, որ Գերմանիան որոշում է կայացրել սառեցնել գործող պայմանագրերով Թուրքիային զենքի մատակարարումները՝ հաշվի առնելով երկկողմ հարաբերություններում ի հայտ եկած խնդիրները:

«Թուրքիան մեզ հետ միասին ՆԱՏՕ-ի անդամ է, մենք յուրաքանչյուր դեպքի համար որոշում ենք կայացնում այն մասին, թե ինչ սպառազինություն ենք մատակարարելու: Թուրքիայի հարցում կան որոշում կայացնելու որոշակի առանձնահատկություններ, որովհետև մենք գտնվում ենք «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ընդհանուր պայքարի գործընթացում և այդ հանգամանքը չենք կարող հաշվի չառնել»,- ասել է Մերկելը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե երբ պետք է ամբողջությամբ դադարեցվեն զենքի մատակարարումները Թուրքային:

Մեկնաբանություն
X