Քաղաքացիություն չունեցող անձ. Սահակաշվիլիին արտաքսում է սպառնում

Ուկրաինայի իշխանությունները կարող են Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլիի արտաքսման գորընթաց սկսել, եթե դատարանը որոշի, որ նա ապօրինի է հատել լեհ-ուկրաինական սահմանը: Այս մասին РИА Новости-ին ասել է Սահակաշվիլիի փաստաբան Մարկիյան Գալաբալան:

Հիշեցնենք, որ ուկրաինական քաղաքացիությունից զրկված Սահակաշվիլին կիրակի երեկոյան իր կողմնակիցների աջակցությամբ Շեգին անցակետում ճեղքել է սահմանապահների և իրավապահների շղթան և Լեհաստանից հայտնվել Ուկրաինայի տարածքում: Ոստիկանությունը նրա գործողությունները գնահատել է որպես անօրինական:

Մեկնաբանություն
X