Brexit-ի հարցով բանակցողներին «մարզվելու» ժամանակ են տվել

Միացյալ Թագավորության՝ ԵՄ կազմից դուրս գալու հարցով բանակցությունների հաջորդ ռաունդը կսկսվի սեպտեմբերի 25-ին, հայտարարել է ՄԲ վարչապետի գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչը:

«Կողմերը եկել են համաձայնության այն մասին, որ այդ ժամանակահատվածը կնպաստի բանակցողների ճկունության աստիճանի բարձրացմանը և առաջընթացին»,- ասվում է ներկայացուցչի հայտարարության մեջ:

Նշենք, որ ՄԲ և ԵՄ միջև Brexit-ի պայմանների շուրջ բանակցությունների երրորդ ռոաունդը սկսվել էր սեպտեմբերին, սակայն առաջընթաց չէր գրանցվել:

Մեծ Բրիտանիան պարտավոր է լքել Եվրամիությունը 2019թ. մարտին:

Մեկնաբանություն
X