Սաուդյան Արաբիայում ահաբեկչություն է կանխվել

Սաուդյան Արաբիայում ահաբեկչություն է կանխվել, որը նախատպատրաստած են եղել ԻՊ գրոհայինները: Այս մասին հայտնում է Sky News Arabia-ն:

Ըստ հաղորդման, ահաբեկչությունը պետք է իրականացվել միապետության Պաշտպանության նախարարության շենքում: Ըստ նախնական տեղեկությունների, ենթադրյալ ահաբեկիչները եղել են Եմենի քաղաքացիներ: Նրանց մոտից վնասազերծման հատուկ գործողության ընթացքում կատարված անձնական խուզարկության արդյունքում առգրավվել է զենք զինամթերք եւ պայթուցիկ սարքեր: Նշվում է, որ ենթադրյալ ահաբեկիչները եղել են մահապարտներ եւ պլանավորել են ինքնապայթեցում իրականացնել: Ձերբակալվել է նաեւ երկու սաուդցի, որոնց կապը ենթադրյալ ահաբեկիչների հետ ճշտվում է:

Մեկնաբանություն
X