Փրկարարները հայտնաբերել են Իտալիայի ջրհեղեղի վերջին՝ 8-րդ զոհի մարմինը

Փրկարարները հայտնաբերել են Իտալիայի Տոսկանա մարզում տեղի ունեցած ջրհեղեղի վերջին՝ 8-րդ զոհի մարմինը: Այս մասին հայտնել են Լիվորնո կոմունայի իշխանությունները:

Ավելի վաղ Интерфакс լրատվական գործակալությունը հայտնել էր 7 զոհի մասին՝ նշելով, որ մեկ մարդ դեռեւս համարվում է անհետ կորած:

Նշենք նաև, որ հորդառատ անձրեւների պատճառով խաթարվել է շրջանի տրանսպորտային հաղորդակցությունը և էլեկտրամատակարարումը:

Մեկնաբանություն
X