Իտալիայում ողջ ընտանիքը զոհվել է հրաբխի խառնարանում

Նեապոլի շրջակայքում գտնվող Սոլֆատարա հրաբխի խառնարանում զոհվել է 3 անձից բաղկացած ողջ ընտանիքը: Այս մասին սեպտեմբերի 12-ին հայտնել է ANSA գործակալությունը:

Ինչպես պատմել են փրկարարները, 11-ամյա տղան շեղվել զբոսաշրջային երթուղուց, հայտնվել փխրուն հողի վրա, որն սկսել է կլանել նրան: Նույն ճակատագրին է արժանացել տղայի հայրը, ով փորձել է փրկել տղային, իսկ վերջում նաև մայրը, որ օգնության է հասել ընտանիքին:

Ընտանիքի բոլոր անդամներն արդյունքում հայտնվել են 3 մետր խորությամբ հողաշերտի տակ և մահացել են հրաբխային գազերից: Նրանց մարմինները հողի տակ հայտնաբերել են դեպքի վայր ժամանած փրկարարները:

Մեկնաբանություն
X