Մամուլի տեսություն

«Հրապարակ». Չարենցավանում և Արտաշատում ՀՀԿ-ի թեկնածուները հայտնի են

ՀՀԿ-ում արդեն որոշվել է, թե ում են պաշտպանելու ՏԻՄ ընտրություններում։ «Չարենցավանում պաշտպանելու ենք Կովալի տղուն»,- տեղեկացրեց ՀՀԿ ԳՄ աղբյուրը: «Կովալի տղան»՝ Հակոբ Շահգալդյանը, չորրորդ անգամ «կդառնա» քաղաքապետ: Որոշվել է նաեւ Արտաշատի քաղաքապետի ՀՀԿ թեկնածուն: Նա Արտաշատի երիտթեւի ղեկավար Կարեն Բենիամինյանն է, որն Արտաշատի ավագանու անդամ է: Նա կոմպրոմիսային ֆիգուր կարող է լինել. մի կողմից Ավշարի Գրիգորյանների թեկնածուի՝ Գազի Հովոյի սանիկն է, մյուս կողմից էլ՝ Արգամի ընկերը: Բանն այն է, որ ՀՀԿ-ն չի ցանկանում, որ Արտաշատում ընտրություններում լարվածություն լինի: Իր հերթին Գագիկ Ծառուկյանն է խորհուրդ տվել արգամիչներին՝ խաղից դուրս գալ։ «Դեմը 18 թիվն է, խաղաղությունը սաղիս ձեռնտու է»,- ասաց ԳՄ-ականը:

Մեկնաբանություն
X