Մամուլի տեսություն

«Հրապարակ». Սպասենք մեր ռազմավարական «գործընկերոջ» ռեակցիային

Որքան էլ Ռուսաստանը չկայացած սիրեկանի նման ողջ օրը հետեւում է, որ Հայաստանը «տնից դուրս չգա»՝ չգնա Վրաստան՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի զորավարժություններին, չգնա Չինաստան՝ զենքի եւ «այլնի» առեւտրի, մեր տեղեկություններով՝ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն այս օրերին Վաշինգտոնում է եւ մասնակցում է ՆԱՏՕ-ի կազմակերպած բարեվարքության ամրապնդման նախաձեռնությանը նվիրված բարձրաստիճան կոնֆերանսին, որին մասնակցում են ՆԱՏՕ-ական եւ մերձ-ՆԱՏՕ-ական տարբեր երկրների, այդ թվում եւ Վրաստանի պաշտպանության նախարարներ ու փոխնախարարներ: Սպասենք մեր ռազմավարական «գործընկերոջ» ռեակցիային:

Մեկնաբանություն
X