Թրամփը խոստացել է ավելացնել ճնշումը Փհենյանի վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է ավելացնել ճնշումը Հյուսիսային Կորեայի վրա՝ վերջինիս միջուկային եւ հրթիռային փորձարկումների պատճառով:

«Մենք կարծում ենք, որ միայն փոքր քայլ է եւ ոչ մի առանձնահատուկ բան: Մենք հենց նոր քննարկում էինք, որ որեւէ նշանակալի արդյունք չի ունենա: Դա հիանալի է, երբ 15 կողմ ձայն ես ունենում եւ ոչ մի դեմ: Այդ սանկցիաները առ ոչինչ են համեմատությամբ այն ամենի, ինչը տեղի կունենա»,- հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը Մալայզիայի վարչապետ Բաջիբ Ռեզակի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

Հիշեցնենք, որ ՄԱԿ ԱԽ-ն նախօրեին նոր բանաձեւ էր ընդունել ընդդեմ Փհենյանի, որը փորձագետները համարում են XXI դարի ամենախիստ սանկցիոն բանաձեւը:

Մեկնաբանություն
X