Էսթերա Մկրտումյանը նշանակվել է Ուրուգվայում, Չիլիում և Պերուում ՀՀ դեսպան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ստորագրած հրամանագրով Արգենտիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էսթերա Մկրտումյանը համատեղության կարգով դեսպան է նշանակվել Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում, Չիլիի հանրապետությունում և Պերուի հանրապետությունում արտակարգ և լիազոր դեսպան:

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով՝ որոշում եմ.

Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էսթերա ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում, Չիլիի Հանրապետությունում և Պերուի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բուենոս Այրես)»,-ասված է նախագահի ստորագրած հրամանագրում:

Էսթերա Մկրտումյանը Արգենտինայում ՀՀ դեսպան էր նշանակվել 2017-ի փետրվարին:

Ծննդյան տարեթիվը և վայրը

Ծնվել է 1976թ. ապրիլի 21-ին՝ ք.Երևանում

Կրթությունը

1993-1998թթ. Իսպաներեն և անգլերեն լեզուների բանասիրության ամբիոն, Երևանի պետական համալսարանի Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետ

Աշխատանքային գործունեությունը

2013-2017թթ. Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության խորհրդական, հյուպատոս

2012-2013թթ. ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների վարչության Եվրաինտեգրման և միջխորհրդարանական հարաբերությունների բաժնի վարիչ

2003-2013թթ. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության քարտուղար

Հայաստան-Իսպանիա, Հայաստան-Պորտուգալիա ՀՀ ԱԺ պատգամավորական բարեկամության խմբերի քարտուղար

2002-2012թթ. ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների վարչության գլխավոր մասնագետ

1999-2002թթ. ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների վարչության առաջատար մասնագետ

Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության քարտուղար

ՀՀ պետական ծառայության դասային աստիճաններ

ՀՀ պետական ծառայության 1-ին դասի խորհրդական

Պարգևներ

2012թ. ՀՀ անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով

Օտար լեզուներ

Իսպաներեն, ռուսերեն, անգլերեն

Ընտանեկան կարգավիճակը

Ունի դուստր

Մեկնաբանություն
X