ՄԱԿ-ը Կիեւին խնդրել է ստուգել «Миротворец» կայքի գործունեությունը

ՄԱԿ Մարդու իրավունքների հարցերով Գերագույն հանձնակատարի գրասենյակը դիմել է Ուկրաինայի իշխանություններին, խնդրելով ստուգել «Миротворец» կայքի գործունեությունը: Ինչպես փոխանում է Lenta.ru-ն, այս մարդին խոսվում է Ուկրաինայում մարդու իրավունքների վիճակի մասին զեկույցում:

Զեկույցում մասնավորապես նշվում է, որ ուկրաինական ոստիկանությունը քրեական գործ է հարուցել ընդդեմ «Миротворец» վեբ-կայքի, որտեղ սկսած 2014-ի օգոստոսից հրապարակվում են հազարավոր մարդկանց անձնական տվյալներ, նրանց որակելով որպես զինված խմբավորումների եւ ահաբեկչության կողմնակիցներ: Այդ անձանց շարքում, ըստ զեկույցի, կան ինչպես ՀԿ-ների ակտիվիստներ, այնպես էլ մեդիափորձագետներ: ՄԱԿ ՄԻ հարցերով Գերագույն հանձնակատարը խնդրել է ստուգել, թե ինչ ընթացքով է գնում այդ քրեական գործի հետաքննությունը եւ հորդորում է քայլեր ձեռնարկել, որպեսզի կայքից հեռացվեն մարդկանց անձնական տվյալները:

Մեկնաբանություն
X