Պուտինն ինձնից անձնական վրեժ է լուծել. Հիլարի Քլինթոն

ԱՄՆ նախկին պետքարտուղար, նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին մեղադրել է «անձնական վրիժառության» մեջ: USA Today-ին տված հարցազրույցում Քլինթոնը հայտարարել է, որ Ռուսաստանի առաջնորդն անձնական վրեժով է լցվել դեռ այն ժամանակներից, երբ իր ամուսինը՝ Բիլ Քլինթոնն էր զբաղեցնում ԱՄՆ նախագահի պաշտոնը և ամրապնդում էր ՆԱՏՕ-ի դիրքերը Արևելյան Եվրոպայում:

««Վրեժի» մեկ այլ առիթ էլ 2011թ. իմ գործողություններն էին, երբ, որպես ԱՄՆ պետքարտուղար, աջակցում էի Ռուսաստանում բողոքի տրամադրություններին»,- նշել է Քլինթոնը:

«Իմ մտքով չէր էլ անցնում, որ Պուտինինն այնքան քաջություն կունենա, որ զանգվածային հարձակում կիրականացնի մեր ժողովրդավարության դեմ հենց մեր քթի տակ, և որ դա նրան կհաջողվի: Ես կասկած չունեմ, որ նա ամեն ինչ արեց իմ պարտության և Թրամփի հաղթանակի համար»,- ընդգծել է նախկին թեկնածուն:

Քլինթոնի խոսքով՝ Թրամփի հաղթանակը ապահովել են նաև լավ քողարկված ռուսական փողերը:

Նա անդրադարձել է նաև իր հետագա ծրագրերին և նշել, որ այլևս չի առաջադրվի երկրի ղեկավարի պաշտոնի համար, սակայն մտադիր չէ հեռանալ քաղաքականությունից, որովհետև «դա կապված է ԱՄՆ ապագայի հետ»:

Մեկնաբանություն
X