ԻՊ-ը խոշոր ֆինանսական միջոցներ է տեղափոխում Եվրոպա. ՌԴ ԱԳՆ

ԻՊ խմբավորման ահաբեկիչները, զգալով իրենց մոտալուտ պարտությունը, սկսել են իրենց ֆինանսական միջոցները տեղափոխել եվրոպական երկրներ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ Նոր մարտահրավերների եւ սպառնալիքների դեպարտամենտի նախագահի տեղակալ Դմիտրի Ֆեոկտիստովը:

Դիվանագետի կարծիքով արդեն իսկ առաջին նման փոխանցումները կատարվել են: Ըստ նրա, եթե նախկինում ԻՊ ղեկավարությունը իր տրամադրության տակ եղած ֆինանսական միջոցները տեղափոխում էր այն տարածքներ, որտեղ ուներ վերահսկողություն, ապա այժմ փոխել է մարտավարությունը եւ զգալով որ պատրություն է կրելու, ֆինանսական միջոցները տեղափոխում է հակառակ ուղղությամբ՝ դեպի Եվրոպա:

Ռուս դիվանագետը նշում է, որ ակնհայտ է այն, որ եվրոպական երկրներ փոխադրված ֆինանսական միջոցները օգտագործվելու են ահաբեկչական բռնարարքների ֆինանսավորման համար: Նշենք, որ ավելի վաղ նման հայտարարությամբ հանդես էր եկել նաեւ Եվրոպական Միությունը՝ մտահոգություն հայտնելով, որ ԻՊ-ը կարող է օգտագործել եվրոպական ֆինանսական համակարգը, իր դրամական միջոցները Եվրոպա տեղափոխելու համար:

Մեկնաբանություն
X