Աստանայում մեկնարկել է Սիրիայի հարցով բանակցությունների 6-րդ ռաունդը

Աստանայում մեկնարկել է Սիրիայի խնդրի կարգավորման ուղղությամբ երաշխավոր երկրների աշխատանքային խմբի 6-րդ հանդիպումը, տեղեկացնում է РИА Новости-ին:

Սպասվում է, որ բանակցությունների հիմնական թեման կլինի Իդլիբում լիցքաթափման 4-րդ գոտու ստեղծումը և արդեն գոյություն ունեցող գոտիներում հրադադարի պահպանումը:

Նշվում է, որ բանակցություններն անցնում են փակ ռեժիմով: Դրանք նախապես տեղի են ունենում երկկողմ ձևաչափերով, ապա բանակցողներին են միանում ՄԱԿ ներկայացուցիչները:

Մեկնաբանություն
X