Գարիկ Պապոյանի երկրորդ բալիկի ծնվելու մանրամասները հենց ծննդատնից

Սույն թվականի սեպտեմբերի 11–ին լույս աշխարհ եկավ հումորիստ և երաժիշտ Գարիկ Պապոյանի և նրա կնոջ՝ Մարիաննայի երկրորդ դուստրը:

«Սլավմեդ» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Կարեն Բաղդասարյանի հավաստմամբ հղիությունն ունեցել է բնականոն ընթացք՝ առանց որևէ շեղումների, սահմանված կարգով իրականացվել են բոլոր համապատասխան լաբորատոր և ախտորոշիչ հետազոտությունները: Ծնվել է 3,110 գրամ քաշով և 54 սմ հասակով աղջիկ, որն ըստ իրականացված հետազոտությունների առողջ է և որևէ առողջական խնդիր չունի: Այսօր նրանք «Սլավմեդ» բժշկական կենտրոնից դուրս կգրվեն՝ ստանալով երեխայի հետագա խնամքին վերաբերող անհրաժեշտ տեղեկատվություն: «Յուրաքանչյուր երեխայի ծնունդ «Սլավմեդ» բժշկական կենտրոնում մեծ ուրախություն է, իսկ ծնունդի սպասումներն ու ապրումները երեխայի լույս աշխարհ գալուց հետո վերածվում են աննկարագրելի զգացողությունների, իհարկե շնորհիվ նորածնային բաժանմունքի հոգատար ու պրոֆեսիոնալ բժիշկների, որոնք օր ու գիշեր կատարելով իրենց առաքելությունը փորձում են մշտապես լինել ապագա մայրերի կողքին՝ կիսելով նրանց հետ թե ուրախ պահերը, թե ապրումներն ու հուզական դրսևորումները:

«Սլավմեդ» բժշկական կենտրոնի ողջ անձնակազմը շնորհավորում է երջանիկ ծնողներին և մաղթում առողջ ու անհոգ մանկություն և նրանց, և բոլոր փոքրիկներին։ Մենք կսպասենք նրանց նաև երրորդ երեխայի ծնունդի ժամանակ»,- իր խոսքը եզրափակեց Կարեն Բաղդասարյանը:

Մեկնաբանություն
X