Կտեղադրվի Բաբկեն Ներսիսյանի հուշատախտակը

Սեպտեմբերի 12-ին մեկնարկած Երեւանի ավագանու 2-րդ նստաշրջանի առաջին նիստում ավագանու անդամները հավանություն են տվել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Բաբկեն Ներսիսյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակն Աբովյան փողոց, 21 հասցեում փակցնելու մասին որոշման նախագծին:

Իր դերասանական գործունեությունն սկսելով Թիֆլիսի Պատանի հանդիսատեսի հայկական թատրոնից, ապա նաեւ աշխատելով Թիֆլիսի Պ. Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնում՝ 1956-ից Վարդան Աճեմյանի հրավերով Բաբկեն Ներսիսյանը տեղափոխվել է Երեւան եւ շարունակել դերասանական գործունեությունը Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում:

Խաղացել է բազմաթիվ ներկայացումներում՝ Գ. Սունդուկյանի «Պեպո» (Պեպո), «Քանդված օջախ» (Օսեփ), Ա. Շիրվանզադեի «Քաոս» (Միքայել), Վ. Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» (Բեն Ալեքսանդր), Ն. Զարյանի «Արա Գեղեցիկ» (Արա Գեղեցիկ), «Արտավազդ եւ Կլեոպատրա» (Արտավազդ) եւ ուրիշ այլ ներկայացումներում: 1957-ից նկարահանվել է հայկական ֆիլմերում՝ «Սայաթ-Նովա» (1960թ.), «Հյուսիսային ծիածան» (1960թ.), «Սարոյան եղբայրներ» (1968թ.), «Քաոս», «Կամոյի վերջին սխրանքը» (1973թ.) եւ մի շարք այլ ֆիլմերում:

Մեկնաբանություն
X