«Իրմա»-ի զոհերի թիվը հասել է 55-ի

Միացյալ Նահանգներում եւ Կարիբյան ավազանում մոլեգնող «Իրմա» փոթորկի զոհերի թիվը հասել է 55-ի։ Այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը։ Ընդ որում, 18 զոհ եղել է ԱՄՆ-ում, որից 12-ը Ֆլորիդայում, 4-ը Հարավային Կարոլինայում, իսկ 2-ը Ջորջիայում։ Կարիբյան ավազանում հաստատվել է 37 մահվան դեպք, ընդ որում տեղի իշխանությունները կարծում են, որ այդ թիվը կարող է աճել, քանի որ բավական մեծ է անհետ կորածների թիվը։

Նշենք, որ փոթորիկը թիրախավորել է Բրիտանական Վիրգինյան կղզիները, Անտիգուա եւ Բարբուդան, Բարբադոսը, Կուբան, Պուերտո Ռիկոն Սեն Բարթելեմի եւ Սեն Մարտին կղզիները։ Միայն Ֆլորիդայի ափամերձ հատվածում ալիքների բարձրությունը հասել է 4.5 մետրի։

Մեկնաբանություն
X