Մեզ չեք հարգում` գոնե ձեզ հարգեք

>

Մենք, իհարկե, գիտեինք, որ ՀՀ ոստիկանությունը և մասնավորապես ՀՀ քաղաքացիներին աջուձախ տուգանող պետավտոտեսչությունը Հայաստանում փոքր թվով մարդկանց է հարգում: Բայց որ Հայաստանում մեծ թվով մարդիկ չեն հարգում ՀՀ ոստիկանությանը և մասնավորապես աջուձախ տուգանող պետավտոտեսչությանը, չգիտեինք:

Արդեն քանի տարի է գրում ենք, ահազանգում, որ Երևանի առանձին փողոցներում կարգազանց վարորդների պատճառով ամեն օր կարելի է ականատես լինել պոռնոգրաֆիկ տեսարանների: Ո՞ւմ ես ինչ ասում: Պատկան մարմնի տանձին էլ չի: Մեզ չեն հարգում, ինչի՞ մասին է խոսքը: Էլի մի հարգեք, մենք կդիմանանք: Բայց ինքներդ ձեզ հարգեք, գոնե, մի անտեսեք ձեր նկատմամբ այս արհամարհական վերաբերմունքը:

Խոստանում ենք այլևս չանդրադառնալ Մհեր Մկրտչյան փողոցում տիրող անտերությանը: Մարդ ես, գուցե պետավտոտեսչության ուժերից վե՞ր է այդ փողոցում կարգուկանոն հաստատելը: Եվ ինչո՞ւ միայն Մհեր Մկրտչյան փողոցում: Ողջ Երևանում նույն պոռնոգրաֆիան է, նույն երկկողմ արհամարհական վերաբերմունքը: Արդեն անհույս է:

Էդիկ Անդրեասյան

Մեկնաբանություն
X