Կյանքի կանոններ Ութնի Հյուսթոնից. Աշխատել սկսել եմ 11 տարեկանից

Ես ինքս իմ լավագույն ընկերն եմ եւ վատագույն թշնամին։

Ես ժամանակ չունեի զվարճանալու, ես 20 տարեկան էի եւ ոչ ոքի հետ չէի հանդիպում։

Ծանր էր։ Ես մեծանում էի, իսկ ժամանակը անցնում էր։

Ես ինձ ծեր եմ զգում։ Ես սկսել եմ աշխատել 11 տարեկանից։ Ես երգում էի ակումբներում, աշխատում էի որպես մոդել։

Ես ուժեղ եմ, պետք է ուժեղ լինել, որպեսզի այսքան ժամանակ մնաս շոու-բիզնեսում։

Ես սարսափելի վախենում էի «Թիկնապահը» ֆիլմի նկարահանումների ժամանակ։

Քեվին Քոստների հետ․․․հասկանո՞ւմ եք, ես նրան հարցրի՝
թե ինչո՞ւ հենց ես, նա պատասխանեց․ «Քանի որ միայն դու երգել գիտես»։

Ես երկու տարի սպասեցրի Քեվինին, դա բավական շատ ժամանակ էր։ Մի օր նա զայրացած զանգահարեց ու․ «Լսիր, դու պատրաստվո՞ւմ ես ֆիլմում նկարահանվել,
թե՞ ոչ»։ Ես պատմեցի նրան իմ վախերի մասին, նա ասաց․ «Ես կբռնեմ քեզ, թույլ չեմ տա ընկնես, ես կօգնես քեզ»։ Եւ նա օգնեց։

Մայրս ամենուր էր երգում՝ տանը, եկեղեցում։ Նա ասում էր․ «Եթե չես զգում երաժշտությունը, ավելի լավ է չերգես, որովհետեւ դա ժամանակի անիմաստ կորուստ է։
Ես նայում էի, թե ինչպես է մայրս երգում եկեղեցում եւ հասկանում, թե որքան հոգեւոր ուժ կա նրա ձայնի մեջ, մեջովս կարծես հոսանք էր անցնում։

Ես իսկապես կարծում եմ, որ մայրս ինձնից լավ է երգում։ Նրա ձայնի մեջ ավելի մեծ ուժ կա, քան երեւէ ունեցել եմ ես։

Մի օր իմ Մերսեդեսով ես գնացի մորս այցելության՝ Իստ-Օրանժ, Նյու Ջերսի։ Իսկ երբ պետք է արդեն վերադառնայի, տեսա մեքենայիս մայոնեզ,
մանանեխի սոուս ու ինչ աղբ ասես չեն քսել։ Ահա այսպես, ես հաջողության էի հասել, եւ ինչ-որ մեկին դա դուր չէր եկել։

Որքան հայտնի ես դառնում, այնքան մարդիկ քեզ տարօրինակ են ցանկանում տեսնել, երբ կարդում եմ իմ մասին, մտածում եմ․ «Տեր Աստված, այս ո՞ւմ մասին են գրում»։

Ինչ-որ պահերի, երբ ինձ թվում է, թե ոչինչ այնպես չի ընթանում, ես նայում եմ իմ փոքրիկ աղջկան եւ հասկանում, որ նրան ոչնիչ ինձնից պետք չէ, միայն՝ ես։ Եւ դա ապրելու ցանկություն է ինձ մոտ առաջացնում։ Միտքը, որ եթե ոչ ես, ապա ո՞վ իրեն պետք է այս կյանքում ինչ-որ բաներ սովորեցնի, անտանելի է։

Դուք երբեք չէիք կարող պատկերացնել ինձ Բոբի Բրաունի հետ (երաժիշտ, երգչուհու նախկին ամուսինը), ո՞վ կպատկերացներ։ Բայց ես սեր գտա նրա մեջ, նա՝ իմ։

Ես չեմ ուզում մտածել, որ կախվածություն ունեմ, ես ուզում եմ մտածել, որ ես վատ սովորություն ունեմ, որից հնարավոր է ազատվել։

Ես այն մարդկանցից չեմ, որ ուզում են մեռնել, ես ունեմ կյանք եւ ուզում եմ ապրել այդ կյանքը։

Ես գիտեմ, որ Աստծո զավակն եմ, եւ նա սիրում է ինձ։

Աշխեն Քեշիշյան

Մեկնաբանություն
X