Այս տարվա ապրիլին Պուտինը Թրամփին առաջարկել է հարաբերությունները կարգավորել

Ինչպես գրում է «Buzzfeed»-ը, այս տարվա ապրիլին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն աառաջարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կարգավորել հարաբերությունները։ Ըստ հրապարակման, այս առաջարկը ներկայացնելու համար նույնիսկ Պուտինը հատուկ բանագնաց դիվանագետ է ուղարկել Պետդեպ։ Առաջարկի համաձայն վերականգնվելու էին ռուս ամերիկյան երկկողմ բոլոր տեսակի շփումները եւ նույնիսկ վերականգնվում էր համագործակցությունը հետախուզական մարմինների միջեւ։

Ընդ որում կարգավորումը մի քանի փուլով էր տեղի ունենալու․ նախ հանդիպումներ էին լինելու դիվանագիտական մակարդակում, եւ ձեռք էին բերվելու անհրաժեշտ պայմանավորվածությունները, ապա արդեն հանդիպելու էին հատուկ ծառայությունների ներկայացուցիչները։ Պարբերականը նկատում է, որ մինչ այժմ Մոսկվայի առաջարկների փոքր մասն է միայն իրականություն դարձել։

Մեկնաբանություն
X