Իմ նկատմամբ սեռական ոտնձգություն չի եղել․ աղջիկը իր առեւանգումից մանրամասներ է պատմում

Քննչական կոմիտեն սեպտեմբերի 11-ին հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ սեպտեմբերի 7-ին ահազանգ է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 19:30-ի սահմաններում, առևանգվել է Լոռու մարզի անչափահաս բնակչուհի՝ ծնված 1999թ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ աղջկան առևանգել են Լոռու մարզի 4 բնակիչ. նրան նախ տեղափոխել են քաղաք Գյումրի, ապա՝ Երևան, այնուհետև՝ Էջմիածին, որտեղ գտնվող հյուրանոցային համալիրներից մեկում երիտասարդներից մեկը փորձել է սեռական հարաբերություն ունենալ աղջկա հետ, սակայն վերջինս դիմադրել է։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի և 34-138-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում: Անչափահաս աղջիկը ճանաչվել է տուժող։ Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Անչափահաս աղջիկը՝ Անին (անունը փոխված է-հեղ), մեզ հետ զրույցում ասաց, որ առեւանգումը եղել է իր համաձայնությամբ, ինքը ճանաչել է երիտասարդին, ընկերություն են արել, սակայն ծնողները, չիմանալով այդ մասին, գնացել են եւ բողոքել:«Մենք մեր ձեւերով ավանդական, ուզեցել ենք փախնել, ուղղակի ծնողներից մի քիչ վախենալով՝ փոշմանել ենք ու սենց անհարմար բան ստացվեց։ Մենք ընկերություն ենք արել, ես էդքան էլ համաձայն չէի փախնելուն, ընկերները ուղղակի օգնել են, նենց չի, որ հատուկ բռնել են, քցել են ավտո, փախցրել։ Ամեն ինչ իմ կամքով ա եղել»։ Այս պատմությունից հետո, սակայն, աղջկան այդքան էլ դուր չի եկել ավանդական «փախչելը» եւ ցանկանում է ամուսնանալ՝ ինչպես կարգն է։ Նա նաեւ նշեց, որ իր նկատմամբ սեռական ոտնձգություն չի եղել, հարաբերություններ չեն ունեցել։

Մեկնաբանություն
X