Ռուսաստանում առողջ է երեխաների 12 տոկոսը միայն

Ռուսաստանում բացարձակապես առողջ երեխաների թիվը չի գերազանցում 12 տոկոսը, Երեխաների կեսից ավելին տառապում է քրոնիկական հիվանդություններից, РИА Новости-ին հայտնել են «Ռոսպոտրեբնադզորի» մամլո ծառայությունից:

Գերատեսչությունում վստահ են, որ այդ տխուր վիճայկագրության հիմնական պատճառը երեխաների սննդակարգն է: Սննդի մեջ կաթնամթերքի, բուսական յուղերի, բանջարեղենի, մրգերի, ձկան անբավարարությունը հանգեցնում են օրգանիզմում կալցիումի, երկաթի, յոդի, ցինկի, վիտամինների, կիսահագեցած ճարպային թթուների նվազմանը: Փոխարենը երեխաների սննդի մեջ ավելացել է աղի, համեմունքների, շաքարի և անորակ ճարպերի գործածությունը:

Մեկնաբանություն
X