102-ամյա մանկապիղծին դատապարտել են 40 տարի առաջ կատարած բռնաբարության համար

Լոնդոնի դատարանը 102-ամյա մանկապիղծին դատապարտել են 40 տարի առաջ կատարած բռնաբարության համար։ Այս մասին հայտնում է Metro-ն։ Ըստ հաղորդման, Լոնդոնի բնակիչ Դուգլաս Համերսլին մեղավոր է ճանաչվել 40 տարի առաջ անչափահաս աղջկա բռնաբարության մեջ։

Մեղադրյալը հայտարարել է, որ նման միջադեպ չի հիշում, սակայն դատարանը մեղավոր է ճանաչել այդ հանցանքում։ Նշենք, որ տուժածը դիմել է իրավապահներին այն բանից հետո, երբ թերթում կարդացել է, որ լրացել է Համերսլիի հարյուրամյակը։ Դատարանը պարտավորեցրել է նրան վճարել նաեւ 32 հազար դոլարի փոխհատուցում։

Մեկնաբանություն
X