Պուտինին վիրավորել չեն ցանկացել. գորմանական պարբերականը մեկնաբանել իրավիճակը

Գերմանական Focus ամսագրի ներկայացուցիչ Ալիս վագները բացատրել է, որ պարբերականը չի ցանկացել վիրավորել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ նրա հասցեին օգտագործելով «շուն» բառը: Այս մասին հայտնում է Deutsche Welle-ը:

«Այդ ձևակերպման օգնությամբ մենք չենք փորձել վիրավորել կամ ստարացնել: Ավելի շուտ դա երգիծական բառախաղ է եղել»,- ասել է հրատարակության ներկայացուցիչը:

Վագները նշել է, որ ցավոք այդ բառախաղը ռուսերենով փոխանցելը գործնականում անհնար է: Ըստ նրա՝ հրապարակման մեջ գործածված «hund» (շուն) բառը համազոր է «harter hund» (ամուր կաղին) արտահայտությանը:

«Հեղինակը փորձել է արտահայտվել հումորով՝ օգտագործելով բառերի խաղը, բայց ռուսական լսարանին դա հասցնել չի հաջողվել»,- նշել է Վագները:

Նախօրեին Գերմանիայում ՌԴ դեսպանատունը ամսագրի խմբագիր Ռոբերտ Շնայդերից պահանջել էր ներողություն խնդրել՝ հոդվածը անվանելով «լրագրողի լեզվական վարժության անհաջող փորձ», որը տպագրվել է սխալմամբ:

Նշենք, որ գերմանական հանդեսում հրապարակված հոդվածը նվիրված է կանցլեր Անգելա մերկելին: Այն պարունակում է հետևյալ նախադասությունը, «Իհարկե, Մերկելը վախենում է Պուտինի շնից, բայց չի վախենում շուն Պուտինից»: Դատելով ամսագրի ներկայացուցչի բացատրությունից, այն պետք է հասկանալ այսպես՝ «Իհարկե, Մերկելը վախենում է Պուտինի շնից, բայց չի վախենում ամուր կաղին Պուտինից»:

Մեկնաբանություն
X