Մոսկվայում ահաբեկչության մասին ահազանգերը կեղծ են եղել, հարուցվել է քրեական գործ

Մոսկվայի մի շարք ադմինիստրատիվ, առևտրային և ուսումնական շենքերում ռումբի առկայության մասին կեղծ ահազանգերի առթիվ հարուցվել է քրեական գործ, РИА Новостиգործակալությանը հայտնել է ուժային կառույցների աղբյուրը:

«Պայթուցիկ սարքերի մասին կեղծ ահազանգերի փաստով հարուցվել է քրեկան գործ՝ ՌԴ ՔրՕրի 207 հոդվածով (ահաբեկչության մասին կեղծ հաղորդումը)»,- ասել է գործակալության աղբյուրը:

Ինչպես նշում է РИА Новости-ին, իրավապահ մարմիններն առայժմ պաշտոնական հայտարարություն չեն արել կատարվածի մասին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ մայրաքաղաքի ավելի քան 20 շենք-շինություններից տարհանում են մարդկանց՝ տեղադրված ռումբի մասին ահազանգերի պատճառով: Տարհանումներ են իրականացվել մի շարք խոշոր առևտրային կենտրոններից, համալսարաններից, ինչպես նաև Կիևյան, Յարոսլավլյան, և Կազանյան երկաթուղային կայարաններից:

Մեկնաբանություն
X