Զգուշացեք օձերից

Սեպտեմբերի 13-ին, ժամը 17:25-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Վեդի քաղաքի Արարատյան փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:


Սեպտեմբերի 13-ին, ժամը 07:54-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Լինչի փողոցի տներից մեկի նկուղում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Փրկարարները բռնել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Մեկնաբանություն
X