Պետդեպը հրաժարվել է մեկնաբանել Պորոշենկոյի հայտարարությունը՝ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների մասին

ԱՄՆ պետդեպը հրաժարվել է մեկնաբանել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի՝ ՄԱԿ գլխավոր վեհաժողովի շրջանակներում ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում նաև Պենտագոնի ղեկավարների հետ հնարավոր հանդիպումների մասին հայտարարությունը:

«ես կարծում եմ, որ Ուկրաինայի նախագահի հանդիպումների հետ կապված բոլոր հարցերով պետք է դիմեք Ուկրաինայի կառավարությանը»,- РИА Новости-ին ասել է պետդեպի ներկայացուցիչը:

Հարցին պատասխանելուց հրաժարվել է նաև Պենտագոնի ներկայացուցիչը՝ նշելով, որ դա միջազգային հարաբերություններին վերաբերող հարց է, որը գտնվում է պետդեպի իրավասության շրջանակներում:

Նշենք, որ դեռևս երեքշաբթի Պյոտր Պորոշենկոն հայտարարել էր, որ ՄԱԿ գլխավոր ասամբլեայի շրջանակներում մտադիր է հանդիպել ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում և Պենտագոնի ներկայացուցիչների հետ: Պորոշենկոն նաև նշել էր, որ մտադիր է ՄԱԿ-ում բարձրացնել Դոնբասում խաղաղարար ուժեր տեղակայելու հարցը:

ՄԱԿ գլխավոր վեհաժողովն աշխատանքն սկսել է Սեպտեմբերի 12-ին, Նյու Յորքում:

Մեկնաբանություն
X