Ադրբեջանի քաղաքացին թուրքերի համար սեքս-տուրեր է կազմակերպել դեպի Ուկրաինա

Ադրբեջանի քաղաքացին գիտական կոնֆերանսի անվան տակ սեքս-տուրեր է կազմակերպել դեպի Ուկրաինա՝ Թուրքիայի քաղաքացիների համար, սեպտեմբերի 13-ին հայտնել է ազգային ոստիկանության Դնեպրոպետրովսկի մարզային վարչության մամլո ծառայությունը:

«Արտասահմանցիներին դիմավորել են Զապորոյեի, Խարկովի օդանավակայաններում և տարել Դնեպր, ապա աղջիկների են բերել, որ նրանք կարողանան հարմար թեկնածու ընտրել՝ ում հետ կցանկանային սաքս-տուր անցկացնել»,- ասել է մարդկանց առևտրի հետ կապված հանցագործությունների գծով վարչության պետ Ռոման Զախարովը:

Նշվում է, որ նման տուրերի համար Թուրքիայի քաղաքացիները մի քանի հազար դոլար են վճարել ադրբեջանցի «գործարարին», մինչդեռ նրանք բոլոր հնարավորություններն ունեն հանգստյան օրերը նվազագույն ծախսերով Ուկրաինայում անցկացնելու:

Ադրբեջանցի «տուրօպերատորին» ձերբակալելուց հետո հայտնել են, որ կասկածվում է «Կավատություն» հոդվածով հանցագործություն կատարելու մեջ:

Մեկնաբանություն
X