Իրաքի Քրդստանում ամեն ինչ պատրաստ է անկախության հանրաքվեի համար

Իրաքյան Քրդստանը 95 տոկոսով ավարտել է անկախության հանրաքվեի հետ կապված աշխատանքները: Այս մասին РИА Новости-ին ասել է Հանրաքվեի հարցերով գերագույն խորհրդի անդամ Հալան Հերմես Քուրկիսը:

«Աշխատանքները դեռ շարունակվում են, բայց մենք արդեն 95 տոկոսով պատրաստ ենք»,- ասել է Քուրկիսը, ով խորհրդում ներկայացնում է քրիստոնյա համայնքը: Նրա խոսքով՝ պատրաստ են քվեատուփերը, քվեաթերթիկները, կահավորված են ընտրատեղամասերը:

,Այժմ մենք զբաղված ենք ընտրացուցակների կազմման աշխատանքներով»,- նշել է գործակալության զրուցակիցը: Նա նաև հաստատել է, որ հանրաքվեն, ինչպես և հայտարարվել է, տեղի կունենա սեպտեմբերի 25-ին, իսկ ուժային կառույցների և բուժհաստատությունների աշխատակիցների համաչ քվեարկությունը կսկսվի ավելի շուտ՝ սեպտեմբերի 23-ին:

Մեկնաբանություն
X