Մոսկվացի կինն իր բնակարանում ցարական ժամանակների մետաղադրամների գաղտնարան է հայտնաբերել

Մոսկվայի բնակչուհին իր բնակարանում XIX դարի վերջի, XX դարի սկզբի դրամներոի գաղտնարան է հայտնաբերել: Այդ մասին սեպտեմբերի 13-ին «Մոսկվա» քաղաքային նորությունների գործակալությանը հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը:

Վերջինիս խոսքով՝ նախօրեին ոստիկանությանն է դիմել այդ կնոջ ամուսինը և հայտնել, որ լուսամուտի բացվածքում վերանորագման ժամանակ մետաղյա խողովակ է հայտնաբերվել, որի մեջ էլ եղել են դրամները:

Գաղտնարանում հայտնաբերվել է 146 հատ մետաղադրոմ, որոնցից մի քանիսը եղել են 10 ռուբլի արժողությամբ ոսկյա դրամներ՝ Նիկոլայ II-ի դիմապատկերով:

Մեկնաբանություն
X