Կիևում չեղյալ են հայտարարել Օրբակայտեի ինչ-որ համերգ, որի մասին երգչուհին էլ չի իմացել

Կիևում չեղյալ են հայտարարել ռուս երգչուհի Քրիստինա Օրբակայտեի համերգը, որը պետք է կայանար սեպտեմբերի 26-ին, «Ուկրաինա» ազգային մշակութային պալատում: Այս մասին գրել է Страна.ua-ն՝ հղում կատարելով տոմսերի վաճառքով զբզղվող Karabas կայքին:

Համերգը նախապես պետք է կայանար գարնանը, սակայն ավելի ուշ այն հետաձգվել էր աշուն՝ համերգային խմբի և հանդիսատեսի անվտանգությունն ապահովելու անհնարինության պատճառով: Կիևից բացի, Օրբակայտեն ծրագրել էր համերգներ նաև Դնեպրում, Օդեսայում և Խարկովում:

Հետաքրքիր է, գրում է Life-ը, որ երգչուհու խաղացանկում Ուկրանայում համարգների մասին ոչ մի հիշատակում չկա:

Մեկնաբանություն
X