Մամուլի տեսություն

«Ժամանակ». Աղվան Հովսեփյանի հետ խնդիրներ ունեցող Լյովա Խաչատրյանին չեն գրանցել թեկնածու

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր, Լյովա Խաչատրյանին չեն գրանցել համայնքապետի թեկնածու: «Ժամանակի»-ի տեղեկություններով՝ Խաչատրյանը ցանկացել է առաջադրվել Ապարանի խոշորացված համայնքների միավորման ղեկավարի պաշտոնում, սակայն նրան չեն գրանցել՝ մերժումը պատճառաբանելով, որ նա այդ համայնքում 6 ամսվա գրանցում չունի: Լյովա Խաչատրյանը միայն այս տարվա մայիսին է դուրս գրվել երեւանյան հաշվառումից եւ գրանցվել հարազատ Երնջատափ գյուղում, թեեւ տարիներ շարունակ փաստացի բնակվում է գյուղում:

Հիշեցնենք՝ ամիսներ առաջ մենք տեղեկացրել էինք, որ Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը Ապարանում պայքարում էր Լյովա Խաչատրյանի դեմ, նրան սատարողներին սպառնում քրեական գործերով։ Ըստ լուրերի՝ Աղվան Հովսեփյանն ու Լյովա Խաչատրյանը չմարված գումարային խնդիր ունեն։ Խաչատրյանը տարիներ առաջ Աղվան Հովսեփյանից մեծ գումար է պարտքով վերցրել ու մինչ օրս չի վերադարձրել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություն
X