«Սեբաստյանը» գրոհել է Գերմանիան․ կա երեք զոհ

«Սեբաստյան» ցիկլոնը գրոհել է Գերմանիան՝ դառնալով երեք մարդու մահվան պատճառ: Այս մասին հայտնում է mignews.com-ը: Երկու մարդ զոհվել է Համբուրգ քաղաքում, մեկը՝ ջրահեղձ եղել Էլբա գետում, մյուսը՝ քամու պատճառով անտառափայտի՝ իր վրա շուռ գալուց ստացած վնասվածքներից: Երրորդը մահացել է Հյուսիսային Հռենոս Վեստֆալիայի մարզի Բրիլոն քաղաքում: Նրա վրա ծառ է շուռ եկել, կրկին ուժեղ քամու պատճառով: Ցիկլոնի հիմնական հարվածը հասել է Գերմանիայի արեւմտյան եւ հյուսիսային շրջաններին: Քամու արագությունը ներկայումս որոշ շրջաններում հասնում է 36 մ/վ-ի:

Մեկնաբանություն
X