Բրյուսելյան կաղամբը նպաստում է կնոջ մոտ հղիացման հավանականությունը

Բրիտանացի գիտնականները պարզել են, որ բրյուսելյան կաղամբը դրական ազդեցություն է գործում կնոջ օրգանիզմի վրա՝ նպաստելով հղիանալու հավանականության բարձրացմանը: Այս մասին հայտարարել են Harley Street կլինիկայի մասնագետները՝ խորհուրդ տալով երեխա ունենալ պատրաստվող զույգերին իրենց օրվա սննդակարգում ավելացնել բրյուսելյան կաղամբը: Ըստ նույն հետազոտության, այս բանջարեղենը կիրառել կարելի է նաեւ անպտողության բուժման կուրսի ժամանակ: Բանն այն է, որ բրյուսելյան կաղամբի մեջ մեծ քանակությամբ ֆոլիական թթու է պարունակվում, որը կարեւոր նշանակություն ունի եւ կնոջ, եւ տղամարդու վերարտադրողական կարողության վրա: Հայտնի է, որ հղիության ընթացքում կնոջ կողմից այս նյութով հարուստ մթերքների օգտագործումը Արեւմտյան բժշկության մեջ կիրառվում է վիժման հավանականությունը նվազեցնելու համար:

Մասնագետները նշում են, որ բրյուսելյան կաղամբը պարունակում է նաեւ դիինդոլիլմեթան նյութը, որը բավարար մակարդակի վրա է պահում էստրոգեն հորմոնը մարդու օրգանիզմում: Ունի նաեւ հակաբորբոքային եւ խոլեստերինը նվազեցնող նշանակություն:

Այնուհանդերձ բրիտանացի գիտնականները նշում են, որ ամեն օրգանիզմ եզակի է եւ նշված բանջարեղենի օգտագործման թույլատրելիությունը, քանակը եւ այլ հարցեր պետք է սեփական բժշկի ցուցումները հաշվի առնելով որոշել:

Մեկնաբանություն
X