Երեւանյան մթերային խանութում հայտնաբերվել է 56-ամյա պահակի դին

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ժամը 08:25-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Շարուրի եւ Շիրակի փողոցների խաչմերուկի մոտակայքում գտնվող մթերային խանութի պահակը չի արձագանքում դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են Շարուրի փողոցի թիվ 5/7 հասցեում գտնվող մթերային խանութի դուռը:

Փրկարարները 2-րդ սրահում հայտնաբերել են՝ 1961 թ. ծնված Ա. Ա.-ի դին:

Մեկնաբանություն
X