Կրեմլը արձագանքում է Պուտինի մասին Հիլարի Քլինթոնի հայտարարություններին

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն արձագանքել է երեկ ԱՄՆ նախկին առաջին տիկին Հիլարի Քլինթոնի կողմից արված հայտարարություններին առ այն, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իրենից վրեժ է լուծել այն բանի համար, որ ինքն ու ամուսինը նպաստել են դեպի Արեւելյան Եվրոպա ՆԱՏՕ-ի ընդարձակմանը: Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, Պետկովը հայտարարել է, որ նման անձնական թշնամանք գոյություն չունի, եւ Հիլարի Քլինթոնի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը: Նշենք, որ նույն գաղափարը զարգացված է նաեւ Քլինթոնի հուշերում, որը հրատարակվել է Simon and Schuster հրատարակչատան կողմից: Ի պատասխան հարցին, թե Պուտինը կծանոթանա՞ այդ գրքի բովանդակությանը, որտեղ նախկին առաջին տիկինը պատմում է նախագահական ընտրապայքարի եւ իր քարոզարշավի մասին, Պեսկովը նշել է, որ ոչ, դրա անհրաժեշտությունը պարզապես չկա:

Մեկնաբանություն
X