Բրիտանական թանգարանին մեղադրել են ռասիզմի մեջ

Ավստրալիայի Բրիտանական թանգարանը դարձել է քննադատությունների թիրախ այն պատճառով, որ հայտարարել է, թե ասիական անվանումներն ու անունները կարող են այցելուներին մոլորության մեջ գցել: Այս մասին հայտնում է Newsweek-ը: Թանգարանի ասիական հավաքածուի պատասխանատու Ջեյն Պորտալը թվիթերյան հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ի պատասխան այն հարցին, թե ծանուցող տեքստերը ինչպե՞ս են կազմվելու, թե ասիական անուններն ու անվանումները կարող են մարդկանց մոլորության մեջ գցել: Պորտալը իր հայտարարությունը հիմնավորել է այն իրողությամբ, որ ասիական դիցաբանության մեջ աստվածների անունները տարբեր ասիական լեզուներում եւ նույնիսկ մեկ լեզվի տարբեր բարբառներում տարբեր կերպ է հնչում: Նույնն է նաեւ պատմական անձանց, իրադարձությունների եւ դինաստիաների պարագայում, եւ թանգարանը ձգտում է լինել հասկանալի եւ պարզ սկսած տասնվեց տարեկան դեռհաս այցելուների համար: Բացի այդ, ծանուցող տեքստերի համար նախատեսված է սահմանափակ տարածք ցուցանմուշի կողքին եւ պետք է կիրառել այն անուններն ու անվանումները, որոնք հայտնի են եւ կիրառվում են բոլորի կողմից:

Պարբերականը նշում է, որ թանգարանը բավական հաճախ նման պատմությունների մեջ է հայտնվում եւ ունի խնդիր Ավստրալիայի գաղութային ժառանգության պահպանության եւ պատշաճ ներկայացման հետ:

Մեկնաբանություն
X