Տեսանյութեր

Թուֆենկյանի մոտ վիրավորված տղամարդուն վիրահատում են․ ֆոտոշարք եւ տեսանյութ՝ դեպքի վայրից

>

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ հնչել են կրակոցներ, կա սպանված։ Քիչ առաջ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ սպանվածը Ալավերդու բնակիչ է՝ 1974թ ծնված Գ․Մ․-ն, վիրավորը նույնպես Լոռու մարզի բնակիչ է՝ 1974թ ծնված, նրան տեղափոխել են հիվանդանոց եւ բժշկական օգնություն ցուցաբերել։
Ըստ pastinfo.am-ի՝ վիրավորը քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանն է, որը տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Ռոբերտ Կուրղինյանից մեզ հաջողվեց տեղեկանալ, որ Վահագն Աբգարյանը գտնվում է վիրասրահում, նրան մի քանի հոգի վիրահատում են։ Նա ասաց, որ հավելյալ տեղեկություններ կհաղորդեն միայն այն ժամանակ, երբ կգա դատական բժիշկը։ Այլ մանրամասներ նա չցանկացավ հայտնել՝ նշելով, որ ինքը գտնվում է վիրասրահում։

Մեկնաբանություն
X