Որոշ իրեր հեգնանք են առաջացնում․ նախկին դատավոր

«Սասնա ծռեր»-ի դատաքննությունների ժամանակ փաստաբանների խուզարկության առթիվ բարձրացած աղմուկից հետո ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը կազմել է այն իրերի ցուցակը, որոնք չի կարելի տանել դատարան։ Նախկին դատավոր Պարգեւ Օհանյանը կարծում է, որ զննելու եւ խուզարկելու տարբերությունը շատ նրբին է, եւ այն միշտ խնդիր է եղել իրավագիտության մեջ։

«Միշտ հարց է ծագել՝ թմրանյութի կասկածանքով զննե՞լ են, թե՞ խուզարկել։ Եթե լինի մաքուր զննություն, ապա նորմալ է։ Այդ զննությունները բոլորն էլ անցնում են տարբեր դեսպանատներում, օդանավակայանում։ Եվ պետք է զննեն ոչ միայն փաստաբաններին։ Բայց այդ զննությունը չպետք է վերածվի խուզարկության, որն օրենքի խախտում է եւ նվաստացուցիչ՝ փաստաբանի համար»,- ասաց Պարգեւ Օհանյանը։ Ինչ վերաբերում է ՀՀ դատարանների նախագահների խորհրդի ներկայացրած իրերի ցանկին, ապա Պարգեւ Օհանյանը կարծում է, որ որոշ իրեր հեգնանք են առաջացնում։

Մեկնաբանություն
X