Իրավունք

Այսօրվա սպանության մեջ կասկածվողները մեքենան թողել են Նոր Նորքի 1-ին զանգվածում

Մեզ հասած տեղեկություններով՝ այսօր Թուֆենկյան հյուրանոցի առաջ տեղի ունեցած սպանության մեջ կասկածվողները ավտոմեքենայով փախել են Նոր Նորքի 1-ին զանգվածի 92-94 շենքերի հատվածը։ Այնտեղ ավտոմեքենան թողել են եւ կրկին փախուստի դիմել։ Այդ հատվածում այս պահին ոստիկաններ են հավաքված։

Ոստիկանության հասարակության եւ լրատվության բաժնից հայտնեցին, որ այս պահին ոչինչ չեն կարող ասել, միայն նշեցին, որ իրականացվում են որոնողական աշխատանքներ, մանրամասների մասին լրացուցիչ կտեղեկացվի։

Մեկնաբանություն
X