Մամուլի տեսություն

«Ժողովուրդ». Տարոն Մարգարյանը պարտավոր էր առանձին նախատելու ՀՀԿ-ականներին

«Ժողովուրդը» գրում է. «Արդյո՞ք Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր մոտ չի հրավիրել ՀՀԿ ավագանու անդամներին եւ չի քննարկել ավագանու վերջին նիստում նրանց լկտի պահվածքը: Հիշեցնենք՝ ավագանու անդամներից Ծիտ մականունով Արմեն Սահակյանն ու Բլդի մականունով Հովհաննես Ավանեսյանը Անահիտ Բախշյանի հետ փորձել էին վիճել՝ ասելով. «լսի՛, արա՛ Անո», «պարո՛ն Բախշյան»: «Քաղաքապետի դիրքորոշումն հստակ է այդ հարցում. լինել մեկը մյուսի նկատմամբ հարգանքով: Ես չեմ պատկերացնում, թե դրանից ավել ինչ պետք է ասվեր, երբ բոլոր լրագրողները ականատես են եղել, որ փոխադարձ վիրավորանքներ են հնչեցվել, որը քաղաքապետի սաստելուց հետո հանդարտվել է»,- ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի հարցի՝ փոխանցեց քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Արթուր Գեւորգյանը: Մինչդեռ, համաձայնեք, Տարոն Մարգարյանը պարտավոր էր առանձին նախատելու ՀՀԿ-ականներին: Ի վերջո, Անահիտ Բախշյանն իր հոր՝ Անդրանիկ Մարգարյանի ընկերոջ՝ Յուրի Բախշյանի այրին է»:

Կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություն
X