Մամուլի տեսություն

«Հրապարակ». Հրայր Թովմասյանը նպատակահարմար չի գտնում փոփոխություն կատարել Ընտրական օրենսգրքում

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, Ընտրական օրենսգրքի հեղինակներից Հրայր Թովմասյանը նպատակահարմար չի գտնում փոփոխություն կատարել Ընտրական օրենսգրքում, համաձայն որի՝ ռեյտինգայինով ընտրված պատգամավորի փոխարեն խորհրդարան կգա ոչ թե տվյալ տարածքում հաջորդ՝ առավել շատ ձայներ ստացած թեկնածուն, այլ համամասնական ցուցակի հաջորդ համարը։ Ասում են՝ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի նախաձեռնությամբ նման փոփոխություն է ծրագրվում, քանի որ ռեյտինգայինի երկրորդ էշելոնը՝ մարզային իշխանիկներ, բիզնեսմեններ, գյուղապետեր եւ դպրոցի տնօրեններ, ԱԺ բերելու բան չեն։ «Դեռեւս մեր հանձնաժողովը նման նախագիծ չի ստացել, բայց ես, որպես այդ համակարգի հեղինակներից մեկը, կարող եմ ասել, որ չպետք է փոփոխություն կատարել»,- ասաց Թովմասյանը՝ խոստանալով իր դիրքորոշումը մանրամասն հիմնավորել, երբ նման անհրաժեշտություն առաջանա։

Մեկնաբանություն
X