Մամուլի տեսություն

«ժողովուրդ». Խաղողագործներին չեն գոհացնում մթերող ընկերությունների սահմանած գները

«Ժողովուրդը» գրում է. «Այսօր Հայաստանում խաղողի մեկ կիլոգրամը վերամշակող ընկերությունները մթերում են մինչեւ 120 եւ 130 դրամով: Գյուղացիների պնդմամբ՝ արտադրանքի ինքնարժեքը բարձր է, առավել եւս, երբ այս տարի խաղողի բերքը մոտ 10 տոկոսով պակաս է լինելու նախորդ տարվա համեմատ: Պատճառն էլ ցրտաշունչ ձմեռն էր եւ այգեթաղ չկատարելը: Խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, թե այս իրավիճակի հետեւանքով գյուղացիները հայտնվել են դժվար կացության առաջ: Ըստ նրա՝ տեխնիկական սորտի խաղողի մեծ քանակություն գյուղացիները չեն կարող ներքին շուկայում իրացնել, այն արտահանել նույնպես հնարավոր չէ: Ստիպված պետք է լուռ համակերպվեն մթերող ընկերությունների սահմանած գների հետ»:

Կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություն
X