Մամուլի տեսություն

«Հրապարակ». Պաշտոնական այցով կսփոփեն վրացիներին

Վրացական աղբյուրների փոխանցմամբ՝ սեպտեմբերի 24-25-ն ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի պաշտոնական այցը Վրաստան կլինի հագեցած: Ինչպես ասում են՝ «Նե վեզյոտ նամ վ սմերտի, պավեզյոտ վ լյուբվի». չմասնակցեցինք զորավարժություններին, «կմասնակցենք հանդիպումներին»: Բժիշկ Բաբլոյանն այդ ընթացքում կհասցնի ստուգել վրաց ողջ իսթեբլիշմենթի ջերմությունը հայոց հանդեպ. կհանդիպի նախագահ Մարգվելաշվիլու, վարչապետ Կվիրիկաշվիլու, խորհրդարանի նախագահ Կոբախիձեի, ԱԳ նախարար Ջանելիձեի հետ: Իսկ պաշտպանության նախարարի՞, հարցրինք մեր աղբյուրին: «Նման հանդիպում նախատեսված չէ»: «Տղա՞ եք բերում» Հայաստանից սաքրեբուլոյի ընտրությունների շեմին՝ Ջավախքի մասով։ «Ոչ, նման հարց այցի օրակարգում չկա»,- հավատացրեց մեր զրուցակիցը: Բաբլոյանի այցը կառանձնանա եւս մեկ շտրիխով. մինչ այժմ Թբիլիսիում չկա հուշատախտակ, որն արձանագրում է, որ 1918թ. մայիսի 28-ին հռչակվել է Հայաստանի առաջին հանրապետությունը. հիշեցնենք, որ Հայաստանի առաջին կառավարությունն այդ օրերին գտնվում էր Թբիլիսիում: Ի դեպ, հուշատախտակը բացվելու է ԱԺ նախագահի այցի ժամանակ, բայց բավականին ուշացումով՝ Ադրբեջանի եւ Վրաստանի համանման հուշատախտակները տարիներ առաջ են դրվել:

Մեկնաբանություն
X