«Ժամանակ». ԵՊՀ-ում տագնապալի վիճակ է

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԵՊՀ-ում տագնապալի վիճակ է: Չնայած ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հավաստիացումներին, որ ուսանողների թվի զգալի կրճատումը չի ազդի աշխատավարձի ֆոնդի վրա, այնուամենայնիվ, ԵՊՀ դասախոսների աշխատավարձը կրճատվել է, ինչն առաջացրել է դասախոսական կազմի դժգոհությունը:

Նշենք, որ Սիմոնյանի կանխատեսմամբ՝ հաջորդ տարի սպասվում է էլ ավելի վատ վիճակ, որովհետև այս տարի դպրոցն ավարտել է 20 հազար հոգի, իսկ ԵՊՀ ընդունվել է 2602 հոգի: Սիմոնյանի խոսքով՝ բոլոր բուհերը այս ամենի հետևանքով ֆինանսական փոսում կհայտնվեն: Այս իրավիճակը, ըստ Արամ Սիմոնյանի, իրեն զգացնել կտա մի քանի տարի շարունակ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություն
X