Մամուլի տեսություն

«Ժողովուրդ». Կառավարությունն ի՞նչ է անում բենզինը

«ժողովուրդը» գրում է. «Տեղեկացանք, որ կառավարության աշխատակազմը ընթացիկ տարվա համար նախատեսել է գնել 200 հազար լիտր պրեմիում տեսակի բենզին, որի համար ընդհանուր վճարել է 70 մլն դրամ: Իսկ պրեմիում տեսակի բենզինի մեկ լիտրը գնվել է 350 դրամով: Բացի այս՝ գնվել է նաեւ 17 հազար լիտր ամառային դիզելային վառելիք, որի համար ծախսվել է 5 մլն 270 հազար դրամ: Միայն ավտոպահեստամասերի համար ծախսվել է 20 մլն 847 հազար դրամ, իսկ 160 անիվների համար՝ մոտ 5 մլն դրամ: Նշենք, որ կառավարության աշխատակազմի ծառայողական ավտոմեքենաները 46-ն են, որոնց համար կառավարությունը նախատեսել է գնել 200 հազար լիտր բենզին: Ու եթե այդ թիվը բաժանենք 46-ի (ծառայողական ավտոմեքենաների թիվն է), ապա բաժանենք 220-ի (տարեկան աշխատանքային օրերի միջին թիվն է), կստացվի, որ գործադիրի յուրաքանչյուր ծառայողական մեքենային օրական հատկացվում է ավելի քան 19 լիտր բենզին: Եւ եթե անգամ կառավարության ծառայողական մեքենաներն ունեն հզոր եւ ծախսատար շարժիչներ, ապա հատկացվող ավելի քան 19 լիտր բենզինը պետք է բավականացնի մոտ 100 կմ վարելու համար, ինչը այս դեպքում կասկածելի է»:

Կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություն
X