«Նոր ալիք 2017»-ի հաղթողները երկու միլիոն ռուբլի կստանան

Միանգամից երեք սկսնակ կատարողներ դարձան հետխորհրդային տարածքի ամենից հեղինակավոր «Նոր ալիք 2017»-ի երիտասարդ կատարողների մրցույթ փառատոնի հաղթողներ, որը տեղի ունեցավ սեպտեմբերի 8-14-ին, Սոչի քաղաքում: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը, հաղթողները միմյանց միջեւ կկիսեն երկու միլիոն ռուբլի մրցանակային ֆոնդը: DoReDos-ը՝ Մոլդովայից, Սարդոր Միլանոն՝ Ուզբեկստանից եւ Էրնա Միրը՝ Հայաստանից կբաժանեն իրար մեջ մրցանակային ֆոնդը:

Նշենք, որ երկրորդ տեղում են Սյուզաննա Մելքոնյանը Հայաստանից, իսկ երրորդ տեղում՝ Լիլուն՝ Վիետնամից: Իգոր Կրուտոյը իր տպավորությունները կիսել է լրատվամիջոցի հետ ասելով, որ հաղթողները վերադառնալով իրենց երկրներ այնտեղ դառնում են արդեն կայացած աստղեր:

Մեկնաբանություն
X