Օռնելա Մուտին Հայաստան կգա

Մեր տեղեկություններով՝ իտալացի հայտնի դերասանուհի Օռնելա Մուտին պատրաստվում է 2-րդ անգամ այցելել Հայաստան։ Թե ինչ նպատակով ու կոնկրետ երբ, մեզ չհաջողվեց պարզել։Նշենք, որ դերասանուհին առաջին անգամ «Ոսկե ծիրան»-ի 12-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում էր եկել Հայաստան։ Սա նրա 2-րդ այցելությունն է լինելու։

Ի դեպ, իր առաջին այցի ժամանակ Օռնելա Մուտին նշել էր, որ Հայաստանում շատ ավելի է հուզվել, քանի որևէ այլ տեղ․ «Ես շատ եմ ճանապարհորդում աշխարհում, եւ ընդունելությունը միշտ շատ լավն է լինում, բայց Հայաստանում ավելի շատ հուզվեցի, քան որեւիցե այլ տեղ, քանի որ այստեղ կա դաստիարակություն, հարգանք եւ սեր, որն ինձ տվեցիք, շնորհակալություն»։

Մեկնաբանություն
X