Մամուլի տեսություն

«Հրապարակ». Կկառուցվի 3-րդ «Մարիոթը»

Հայաստանը, որը շատ-շատ հարցերում է զիջում Վրաստանին, որոշել է «Մարիոթների» հարցում ոչ միայն չզիջել, այլեւ առաջ անցնել Թբիլիսիից: Հիշեցնենք՝ Թբիլիսիում կա երկու «Մարիոթ»․ մեկը՝ «Courtyard», 3-4-աստղանի: Երեւանում եւ Ծաղկաձորում երկու հինգաստղանի շքեղ «Մարիոթների» կողքին առաջիկայում մայրաքաղաքի կենտրոնում՝ Աֆրիկյանների պանդոկի տեղում (Պուշկինի փողոց) վեր կխոյանա, ինչպես կասեր վարչապետ Կարեն Կարապետյանը՝ «ներդրումային» նոր ծրագիր՝ «Courtyard by Marriott»: «Ներդրողը» նախկին ՊԵԿ ղեկավար Գագիկ Խաչատրյանն է, որի հետ առնչություն ունեցող ընկերությունն է կառուցում հյուրանոցը: Այն կլինի թվով երրորդ «Մարիոթը» Հայաստանում:

Մեկնաբանություն
X