Մամուլի տեսություն

«Ժողովուրդ». Վարավայում տեղյակ են Երևանում հնչած կրակոցների մասին

«Ժողովուրդը» գրում է. «Հայաստանում Լեհաստանի դեսպանատունը Վերնիսաժի տարածքում նախօրեին հնչած կրակոցների մասին արդեն իսկ տեղեկացրել է իր երկրի արտաքին գործերի նախարարությանը: Ինչպես հայտնի է՝ կրակոցները տեղի են ունեցել դեսպանատան անմիջական հարեւանությամբ. սպանված Գագիկ Մոսինյանի մարմինը դեսպանատնից մի քանի մետր էր հեռու: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատնից հետաքրքրվել է՝ միջադեպից հետո ի՞նչ քայլեր են իրենք արել: Ի պատասխան՝ դեսպանության մշակութային բաժնի կցորդ Մելինե Եղոսյանը նշեց. «ՀՀ իշխանությունների նախաձեռնությունը պետք է լինի, որպեսզի ՀՀ քաղաքացիներն ավելի անվտանգ շրջեն քաղաքում: Իսկ Լեհաստանին տեղեկացնելն արվում է որպես տեղեկատվության տրամադրում, որպեսզի տեղյակ լինեն՝ ինչ է կատարվում երկրում: Որեւէ այլ քայլ չենք կարող անել, անվտանգության բարձրացումը պետք է ՀՀ իշխանությունների առաջադրանքը լինի»»:

Կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություն
X